Գրիպի հետեւանքով կաթվածահար է եղել
Sat, 16 May 2026 15:30:24 +0400

ՀԱՀ 35-ամյա բնակիչը անկանկալ կերպով կաթվածահար է եղել՝ զրկվելով քայլելու կարողությունից՝ գրիպի պատճառով։ Հիվանդությունը նրա մոտ եզակի ողնուղեղային բորբոքում է առաջացրել։ Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը։
Թինուս Գրեյլինգն ու կինը՝ ընկերներից մեկի հարսանիքի ժամանակ հիվանդացել էին գրիպով։ Երկու շաբաթ անց՝ վիճակը վատացել էր։ Բարձրացել էր ջերմությունը, սկսվել էր մկանային ցավ, որը առաջացրել էր «А» խմբի վիրուսի պատճառով։ Մի քանի րոպեում էլ՝ բորբոքումը հանգեցրել էր կաթվածահարության եւ 35-ամյա Թինուսը այլեւս չի կարողանում քայլել։
Նա ասել է, որ շոկային ապրումներ է ունեցել ու չի հասկանում, թե ինչ է կատարվում իր մարմնի հետ։ Մի քանի շաբաթ Գրեյլինգն անցկացրել է հիվանդանոցում։ Այժմ տեղաշարժվում է անվասայլակով, անցնում է վերականգնողական թերապ։ Սակայն բժիշկները վստահ չեն, որ նա կկարողանա այլեւս քայլել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր