Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Երթևեկությունը կաթվածահար է. մարդիկ իջել են ավտոբուսներից

Երթևեկությունը կաթվածահար է. մարդիկ իջել են ավտոբուսներից

Fri, 17 Apr 2026 14:25:13 +0400


Երևանի Իսակովի պողոտայում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները լուրջ խոչընդոտներ են ստեղծել երթևեկության համար՝ առաջացնելով մեծածավալ խցանումներ։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ ճանապարհահատվածում շարժը գրեթե կաթվածահար է եղել, ինչի հետևանքով բազմաթիվ ուղևորներ ստիպված են եղել լքել հասարակական տրանսպորտը։ Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդիկ ավտոբուսներից իջնում և իրենց ճանապարհը շարունակում ոտքով՝ փորձելով շրջանցել խցանումները։

Ստեղծված իրավիճակը զգալի անհարմարություններ է պատճառել քաղաքացիներին՝ հատկապես պիկ ժամերին, երբ երթևեկության ծանրաբեռնվածությունն առավել մեծ է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը

Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը Wed, 04 Nov 2026 11:00:09 +0400 Թուրքական «Sondakika» լրատվամիջոցում …