Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Առաջին հերթի եռյակը

Առաջին հերթի եռյակը

Sat, 16 May 2026 23:15:04 +0400


Նիկոլի ողջ գործունեությունը՝ «իզմեր» չունենալու վերաբերյալ ժամանակին նրա խոստովանության հետ մեկտեղ, վկայում է անձնակենտրոն լինելու մասին: Ինչն անբնական երևույթ է, քանի որ, ի տարբերություն շարքային քաղաքացու, երկրի ղեկավարը չի կարող լինել անձնակենտրոն: Նիկոլը, որպես հանրային գործիչ, պետք է լինի հենց, այսպես ասած, հանրակենտրոն անձնավորություն: Նախկինները, որքան էլ ընդդիմադիր լինեինք նրանց ու մերժեինք, կարողանում էին ինչ-որ ձևով իրենց մեջ ամփոփել այդ, միմյանց հակասող, խառնվածքները: Նիկոլը չունի այդ կարողությունը և չի էլ ցանկանում ունենալ: Ու եթե կարիք կա ինչ-որ բան չընդունելու, ապա պետք է մերժենք հենց Նիկոլին:

Ութամյա վարչապետության արդյունքում Նիկոլը հասավ նրան, որ համարյա ազգովի վստահություն ունեցողից վերածվեց համարյա նույն չափով մերժվածի: Եթե որպես ազգ դիտարկենք հասարակության այն հատվածին, որը սեփական գրպանից առավել արժևորում է համազգայինն ու, այլազգիների պարագայում, հանրայինը: Այլապես, վերջինիս նախընտրական քարոզարշավը դիտարկելու դեպքում կարող է թվալ, թե այդպիսիք միայն հատուկենտ են: Իսկ մնացածները կա՛մ մտահոգված չեն հայրենիքի ճակատագրով՝ հայրենասիրությունից զուրկ լինելով, և կա՛մ այնքան են վախվորված, որ փողոցում երեկոյան քայլելուց կարող են վախենալ անգամ սեփական ստվերից:
Հենց դա է պատճառը, որ այդքան արժևորում ենք հանրային վայրում Նիկոլին ինչ-որ բան մերժելը: Ասենք՝ խանութ մտնել չթույլատրելը, երկրի տարածքի մակետը չընդունելը և կամ Նիկոլին ուղղված՝ տղամարդու այսօրվա խոսքը, թե «տրամադրությունս վատ ա, որովհետև ձեզ տեսա»: Նիկոլն, իհարկե, արդեն սովոր է, որ կարող է նման ընդունելության արժանանալ, ու չկորցրեց իրեն: Ու, հաջողություն մաղթելով, դուրս էր գալիս խանութից: Սակայն ստացավ այն, ինչին արժանի է՝ մարդը նրան անհաջողություն մաղթեց, ինչը նմանվեց բարոյական ապտակի: Երկրորդելով այդ խիզախ մարդուն՝ կասեմ, որ ես Նիկոլին միայն անհաջողություն չեմ մաղթում: Կմաղթեի, որպեսզի զբաղեցրած պաշտոնին վերարտադրվելու փոխարեն կյանքի մնացած մասն անցկացնի այնտեղ, որտեղ սպառնում է ուղարկել ընդդիմադիր այս կամ այն գործչին:

Ոմանց կարող է թվալ, թե հոդվածում բարձրացված հարցը երկրորդական բնոյթի է: Սակայն այն շատ կարևոր է, քանի որ մարդկային գիտակցությունն արձանագրում է հենց այդ մակարդակի փոքրիկ դիպվածները կամ դրանց բացակայությունը: Երկրորդի դեպքում գալիս է այն եզրակացության, որ չարժե գնալ ընտրատեղամաս, քանի որ ամեն դեպքում Նիկոլն ընտրվելու է, որովհետև ինքն անպարտելի է: Եվ կամ հակառակը՝ եթե տեսնում է Նիկոլին չընդունելու բազմաթիվ մանր արարքներ: Դրանք իր մեջ ամբողջացնելով՝ գործողության մեջ է դրվում ներքին հրամանը՝ գնալ ընտրատեղամաս և մերժել Նիկոլին և ընտրել ընդդիմադիր եռյակից որևէ մեկին: Իսկ ընդդիմությանն էլ մնում է անել ամեն ինչ, որպեսզի ընտրողների գիտակցության մեջ ներդրվի, նախ, Նիկոլին մերժելու հրահանգը: Այնուհետև ընտրություն կատարվի առաջին հերթին Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ի միջև:

Երկրորդ հերթին այդ եռյակին կարող էին միանալ… Չէ, ընտրողների ուղեղը ծանրաբեռնելն իմաստ չունի: Եթե ընտրողներն իսկապես ցանկանում են երկիրն ազատել Նիկոլի իշխանությունից, ապա առաջին հերթին պետք է ընտրեն վերը նշված եռյակից որևէ մեկին:

ՀԳ. Եռյակը կարող էր վերածվել քառյակի, եթե Արման Թաթոյանը ոչ թե մերժեր եռյակի անդամներին, այլ հայտարարեր այն, ինչ արել էին Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը: Այն է՝ իրենց ստացած քվեները տալու են ընդդիմադիր շրջանակում առաջին տեղը զբաղեցրած քաղաքական ուժին: Ենթադրվում է, որ դա լինելու է հենց Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը: Քանի որ առաջին հերթին հենց այդ ուժի դեմ է ծավալվել նիկոլական իրավապահների՝ «ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու» վերաբերյալ՝ ՔՊ-ական օրենքով թույլատրված ռազմականացված գործողությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն, ինչ առանց այդ էլ պարզ էր․ Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն, ինչ առանց այդ էլ պարզ էր․ Աշոտյան Thu, 22 Oct 2026 …