Կարող է սկսվել դեղերի դեֆիցիտ
Sun, 17 May 2026 11:30:57 +0400

Եվրոպայում կարող է սկսվել դեղերի դեֆիցիտ՝ Իրանական հակամարտության եւ Հորմուզի նեղուցի արգելափակված վիճակի պատճառով։ Այս մասին գրում է La Tribune-ը։
Բանն այն է, որ Եվրոպան դեղագործական նյութերի մատակարարման հարցում 80 տոկոսով կախված է Հնդկաստանից եւ Չինաստանից։ Այնտեղ էլ՝ Մերձավոր Արեւելյան ճգնաժամի պատճառով, բավականին անկայուն վիճակ է ստեղծվել արտադրական պրոցեսներում։ Ընդհանուր առմամբ՝ մատակարարումների շղթան խաթարվել է նաեւ դեպի Ասիա եւ Մերձավոր Արեւելք ավիացիոն չվերթների դանդաղեցման պատճառով։
Իհարկե տեղափոխման այլ ճանապարհներ էլ կան, սակայն որոշ նյութերի դեպքում դա այնքան բարդ է, որ աստիճանաբար կարող է Եվրոպան հայտնվել դեղամիջոցների դեֆիցիտի առաջ։
Շատ նյութեր էլ պարզապես ստացվում են Պարսից ծոցի երկրներից եւ հիմա դա էլ է հավելյալ խնդիր դարձել դեղագործական արդյունաբերության համար, ասված է հոդվածում։Այս համատեքստում՝ առաջին հարվածը կլինի պարացետամոլին եւ հակաբիոտիկներին, նշում են մասնագետները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր