Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան

Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան

Sun, 17 May 2026 11:45:09 +0400


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․

«Մահվան սարսափելի պատմություն, ավելի շուտ սարսափելի մահվան նախընտրական պատմություն։ Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված, ապա ոստիկանների կողմից այսօր առավոտյան ձերբակալվածների պահման վայրից Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված քաղաքացի Արմեն Հովհաննիսյանն ինքնասպան է եղել։

Նա մեղադրվում էր նախընտրական քարոզչությանը խոչնդոտելու մեջ։ Ըստ ոստիկանության « ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»:

Այսօր, ավելի ուշ Նուբարաշենի հոգեբուժարանից ՆԳՆ-ին հայտնել են, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով։ Սա ինչ է, որևէ մեկը lլրագրողներից կամ փաստաբաններից ունի տեղեկություն, թե մնալու ենք ոստիկանության հաղորդագրության հույսին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կրկին թույլտվություն տալու և էս վարորդականների պատմության տարբերությունն ինչու՞մն է

Կրկին թույլտվություն տալու և էս վարորդականների պատմության տարբերությունն ինչու՞մն է Sun, 17 May 2026 10:23:55 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով