Կա մի ՔՊ-ական , ով իր վարքով փորձում է վարկաբեկել՛ կուսակցությանը, ուղիղ ասում եմ՝ ով է
Sun, 17 May 2026 17:30:18 +0400

-Քանի որ շատ են հարցումները, թե ում մասին էր խոսքը, ուղիղ ասում եմ՝ խոսքը վերաբերում է Ռոման Բաղդասարյանին։
Իմ բոլոր ասածների և հրապարակային դիրքորոշման պատասխանատվությունը կրում եմ անձամբ,-նման հայտարարությամբ է հանդես եկել Բաքվի գերության մեջ 5 տարի անցկացրած Գեւորգ Սուջյանը։
Ավելի վաղ նա գրել էր.
-Նիկոլ Փաշինյան,
-Ալեն Սիմոնյան,
Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասել ու վարկաբեկել թե՛ կուսակցությանը, թե՛ մարդկանց վստահությունը։
Հանրային խոսք եմ տալիս, ժողովուրդ ջան՝
ոչ ոք իրավունք չունի իրեն օրենքից ու ժողովրդից վեր դասելու։
Շուտով բոլորդ կիմանաք այդ մարդու ինքնությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր