Չորեքշաբթի , 29 Հուլիսի 2026

Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին

Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին

Sun, 17 May 2026 17:45:35 +0400


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.

«Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․»։

Լուսահոգի Արմեն Գրիգորյանի մարգարեական դարձած այս խոսքերը վերջին ժամանակներում, ցավոք, շատ ենք հիշատակում։

Երեկ լսեցինք հերթական բոթը․ ՔՊ֊ի քարոզչական պաստառը պոկելու գործով ձերբակալված քաղաքացին ոստիկանության ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելուց հետո հոգեկան առողջության պահպանման կենտրոնում ինքնասպանություն է գործել։

Արդեն իսկ փաստաբանական համայնքն արձագանքել է՝ տեղի ունեցածը որակելով իրավական աբսուրդ։ Պաստառ պոկելը քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմք չէ։

Ինչպե՞ս եք մարսելու այս ինքնասպանությունը։ Մահաբեր պիտակը, որ արդարացիորեն տվել է ձեզ ժողովուրդը, լավագույնս բնորոշում է ձեզ։

Հունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը։

Ցավակցում եմ Արմեն Հովհաննիսյանի հարազատներին։ Տեղի ունեցածը պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քարոզչամեքենան չի էլ թաքցնում, որ սա իրենց համար ոչ թե զորահանդես է, այլ նախընտրական քարոզչություն․ Դանիելյան

Քարոզչամեքենան չի էլ թաքցնում, որ սա իրենց համար ոչ թե զորահանդես է, այլ նախընտրական քարոզչություն․ …