Չէ, Նիկոլ, Պուտինի ընկերը դու չես, Ալիևն է
Mon, 25 May 2026 18:15:52 +0400

Ադրբեջանի նախագահը բոլոր հնարավոր առիթներով, այդ թվում՝ իրեն հավատարիմ քարոզչամիջոցներով պարբերաբար «ատամ է ցույց տալիս» Ռուսաստանի առաջնորդին, բայց Պուտինը, նույնիսկ դիվանագիտական մակարդակում, գովեստի խոսքեր է հղում Ալիևին։
Նա շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահին․
«Խնդրում եմ ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները ձեր ազգային տոնի՝ Ադրբեջանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Ադրբեջանը տպավորիչ հաջողությունների է հասել տնտեսական և սոցիալական ոլորտներում և արժանի հեղինակություն է ձեռք բերել համաշխարհային ասպարեզում։
Մենք մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ մեր բարեկամական և դաշնակցային հարաբերություններին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել տարբեր ոլորտներում երկկողմանի արդյունավետ համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում գործընկերությունը։ Սա, անկասկած, համապատասխանում է ռուս և ադրբեջանական ժողովուրդների հիմնարար շահերին և համապատասխանում է Հարավային Կովկասում և Կասպից ծովում անվտանգության և կայունության ամրապնդմանը»։
Ռուսաստանի նախագահը ադրբեջանական պետության ղեկավարին մաղթել է «առողջություն և հաջողություններ, իսկ Ադրբեջանի քաղաքացիներին՝բարեկեցություն և բարգավաճում»։
Օրերս, Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պնդեց, թե ընկերական հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահի հետ, այդ երկիրն անվանաեց գերտերություն, որին պետք է ակնածել, հարգեկ, և հայտարարեց՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում կտրուկ քայյլեր չի անելու Հայաստանը, ավելին՝ խորացնելու է հարաբերությունները։
Չէ՜, Նիկոլ, դու չես Պուտինի ընկերը, նրա ընկերն Ալիևն է, որի բոլոր պահանջները կատարել և կատարում ես, ի հեճուկս նաև Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր