Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Փաշինյանականների հրեշավոր ցինիկության շքերթը շարունակվում է

Փաշինյանականների հրեշավոր ցինիկության շքերթը շարունակվում է

Sun, 17 May 2026 23:39:18 +0400


Արդեն տևական ժամանակ է ականատես ենք լինում ամենատարբեր մանր ու մեծ չինովնիկների ամենօրյա ցինիկությունների, արցախատյացության դրսևորումների, գոյություն չունեցող խաղաղության մասին ճամարտակությունների, ագրեսիայի, աջ ու ձախ ատելության խոսքի տարածման և այլ արգահատելի դրսևորումների։

Անվերջ աղմկոտ ու ամոթալի պատմություններ իշխանական ներկայացուցիչների մասնակցությամբ, այս մարդիկ լինելով պաշտոնատար անձինք կամ գոնե առնվազն մինչև վերջերս պաշտոնի եղած մարդիկ, ավելի ու ավելի խորն են ցած իջնում, ցույց տալով, որ զուրկ են տարրական կրթությունից, մտածելու ունակությունից, չունեն հարգանքի, կարեկցանքի զգացում առ հարազատ օջախներ կորցրած հայրենակիցներ կամ առ իրենց ընդդիմախոս քաղաքացիներ։

Ատելության մթնոլորտը եռռում է ու եռռացող «կաթսայի» կրակն անվերջ ուժեղացնում են հե’նց իշխանության ներկայացուցիչները։ Ամենաթարմ դեպքերից մեկը երեկ տեղի ունեցածն է, իսկ տեղի է ունեցել հետևյալը, ՔՊ֊ն քարոզարշավ իրականացնելիս է եղել, երբ արցախցի Նարինե Ավանեսյանը, ով կորցրել է տուն Շուշիում, աշխատանք, հարազատներ, թողել է իր ամբողջ կյանքն Արցախում, խանութից դուրս գալիս տեսել է վերջիններիս, միացել է և սկսել քայլել Արցախի դրոշն ուսերին գցած։ Քարոզարշավի ՔՊ-ական մասնակիցները ցայտնոտի մեջ են ընկել, ագրեսիվ վարք դրսևորել, սկսել վիրավորել արցախցի կնոջը, ընդհուպ մինչև «գիժ» անվանելով Արցախի դրոշով կնոջը։ Եվ ահա այստեղ է, որ իշխանական ներկայացուցիչ, մի շարք աղմկահարույց, տխրահռչակ միջադեպերի արդյունքում հանրությանը ծանոթ, Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը, գուցե պարգևավճարի կամ այլ բանի ակնկալիքով շահագրգռված որոշել է աչքի ընկնել, վիրավորելով կնոջը, տեսանյութում հստակ լսվում է թե ինչպես է Ավետ Բաբայանն ասում «Վարդանյա’ն, գժանոցի մեքենան կանչի»։

Ինչպիսի՜ հեգնանք, սա, միջադեպի էսկալացիոն պահի ասում է մարդ, ով հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակից է և ասում է իր հայրենակցին, ով ակնհայտորեն հոգեկան առողջության հետ կապված ոչ մի խնդիր չունի, պարզապես իրենց քաղաքական ընդդիմախոսն է, պարզապես հայ է ով չի ուրանում Արցախը, ով շարունակում է հայկական համարել այն ու պայքարել վերադարձի համար, ինչը չի տեղավորվում Ավետ Բաբայանի ու իր վերադասների «իրական Հայաստանի» գաղափարախոսության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանին պետք է պատասխանել իր լեզվով․․․

Փաշինյանին պետք է պատասխանել իր լեզվով․․․ Fri, 15 May 2026 14:15:05 +0400 Ամենահեշտ բանն է՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով