Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Քննչական, մի քանի վարույթ էլ իշխանականների դեմ հարուցի

Քննչական, մի քանի վարույթ էլ իշխանականների դեմ հարուցի

Mon, 18 May 2026 11:50:53 +0400


Քննչական կոմիտեն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Լոռու մարզում նախաձեռնված քրեական վարույթի մասին՝ «Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում» վերնագրով։

Ըստ հաղորդագրության․ «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թ․ մայիսի 9-ին Ա.Օ.-ն ֆեյսբուքյան իր էջում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ 61-ամյա Հ.Մ.-ի քաղաքական հայացքներով պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու դրդապատճառով, վերջինիս լուսանկարը տեղադրելով, անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ է հրապարակել՝ այդ կերպ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով: Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը»:
Մենք առաջարկում ենք բոլոր այն քաղաքացիներին, ում նկատմամբ իշխանության ներկայացուցիչները, համակիրները ֆեյսբուքում հայհոյանքներ են գրում, վարկաբեկում, տեսանյութեր տարածում, լուսանկարները տեղադրում՝ վիրավորելով ու զրպարտություններ տարածելով, դիմեն Քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական վարույթներ նախաձեռնել նույն «խուլիգանություն» հոդվածով։ Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչ բնույթի հարձակումներ են իրականացվում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ, սակայն Քննչականը դա չի նկատում, ուրեմն պետք է հարկադրել, որ նկատի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը բավարարվեց մասնակի

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը բավարարվեց մասնակի Fri, 12 Jun 2026 22:28:08 +0400 Ալեն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով