Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Ի՞նչ է ակնկալում Մոսկվան Պուտինի՝ Չինաստան կատարելիք այցից

Ի՞նչ է ակնկալում Մոսկվան Պուտինի՝ Չինաստան կատարելիք այցից

Mon, 18 May 2026 15:00:41 +0400


Մոսկվան լրջագույն ակնկալիքներն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՉԺՀ կատարելիք պաշտոնական այցից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՌԴ–ի և ՉԺՀ–ի հարաբերություններն իսկապես շատ բազմակողմ են, և բացի առևտրատնտեսական փոխգործակցությունից, ակտիվորեն զբաղվում ենք կրթության ոլորտում շփումներով։ Ի դեպ, և՛ կրթության, և՛ բժշկության, և՛ մշակույթի, այսինքն՝ բոլոր հնարավոր ոլորտներում կբացվի ռուս-չինական համագործակցության տարի», – ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 19-20-ին պաշտոնական այցով կմեկնի Չինաստան։ Առաջնորդները կքննարկեն Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները և միջազգային հարցեր։

Նշվում է, որ բանակցությունների արդյունքում նախատեսվում է ստորագրել համատեղ հայտարարություն և փաստաթղթերի փաթեթ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինին Պեկինում սովորականի պես են ընդունելու․ ինչ է հայտնի

Պուտինին Պեկինում սովորականի պես են ընդունելու․ ինչ է հայտնի Fri, 15 May 2026 12:30:11 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով