Համոզված եմ՝ իրենք բեմադրել են այդ տեսարանը, նկարել ու տարածել
Mon, 18 May 2026 14:58:57 +0400

Արաբկիրում Նիկոլ Փաշինյանն այսօր թեժ վեճի մեջ էր մտել մի տիկնոջ հետ, որի ժամանակ հիշատակեց «Ղարաբաղի ակցենտով մասկավորվածների» տեսանյութի մասին եւ տիկնոջ՝ երկիրը քանդելու մեղադրանքներին պատասխանեց․ «Դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք: Եվ ես ասում եմ՝ էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ վիդեոներ են տարածում, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկաները, այ ստահակներ, այ փախածներ: Ղարաբաղի ակցենտով, մասկաներով վիդեո են տարածում, ասում ենք՝ դուք վախկոտ, համբալներ եք, ովքեր փախել են մարտադաշտից: Հանեք ձեր մասկաները՝ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգացու…չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը»։
Ավելի ուշ Փաշինյանը ցույց տվեց այդ տեսանյութը, որն այդքան վախեցրել էր նրան․ «Մասկեքովին սպառնում եմ կոնկրետ ուժային գործողություններով, սաստիկ ուժային գործողություններով սպառնում եմ, սրանց սատկացնելու եմ: Նաև մրցակիցներին սպառնում եմ ՀՀ օրենսդրությամբ և արդարադատությամբ, սպառնում եմ 5000 զոհ ասելու համար, կոնկրետ սպառնում եմ՝ Ռոբիկ, կալուգացի, Սերժ, Գագո, բոլորիդ սպառնում եմ»,- հոխորտում էր հավասարակշռությունը կորցրած Փաշինյանը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Փաշինյանն ու իր թիմն են այդ տեսանյութը բեմադրել․ «Մի՛ զարմացեք, այդ մարդ կոչվածն ու իր մերձավոր շրջապատը ցանկացած ստորության պատրաստ է։ Համոզված եմ՝ իրենք էլ բեմադրել են տեսարանը, իրենք նկարել, և հենց առաջին տարածելուց հետո իր ամբողջ շքախումբը, իր մանկլավիկները հերթով սկսել են դրա մասին խոսել։ Այս մարդը ոտից գլուխ ատելություն է, սև մարդ է, սա ոչ միայն արցախցիներին է ատում, ատում է բոլորին՝ մեր ժողովրդին, ինքը իր աթոռի համար, իր իշխանությունը պահելու համար կգնա ցանկացած ստորության, սև մարդուն հեռացնելը միակ ելքն է այս ամենից ազատվելու։ Կրկնում եմ՝ համոզված եմ՝ իրենք են սարքել, իրենք՝ նկարել։ Թո՛ղ բռնեն, ամբողջ ուժային կառույցն իրենց ձեռքին է, թող բռնեն այդ մարդկանց, եթե նման բան կա։ Բայց բացառված է, որ կա նման բան․ դա սարքած է», պնդեց Ա․ Վարդանյանը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր