Երեքշաբթի , 11 Օգոստոսի 2026

Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին

Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին

Mon, 18 May 2026 14:53:59 +0400


Նախընտրական քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված սպառնալիքներին և վիրավորական արտահայտություններին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Ծառուկյանը նշել է, որ իր գնահատմամբ Փաշինյանը հաճախ վիրավորական խոսք է օգտագործում, քանի որ, նրա խոսքով, քաղաքական հակառակորդներին ուղղված հստակ ծրագրային ասելիք չունի։ Նա նաև պնդել է, որ վարչապետը հասարակությանը սկզբից ի վեր մոլորեցրել է և նույն կերպ վերաբերվել է նաև իրեն։

Ծառուկյանը հավելել է, որ չի պատրաստվում իջեցնել իր խոսքի մակարդակը և կմնա իր քաղաքական դիրքորոշման ու պահվածքի շրջանակում՝ առանց կոշտ արձագանքների։

«Ռոբին էլ ենք կզացնելու, կալուգացուն էլ ենք կզացնելու, Գագոյին էլ ենք կզացնելու, Սերժին էլ ենք կզացնելու»,- ասել է Փաշինյանը Արաբկիրում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում պայմանները հիանալի են․ Արման Ծառուկյան

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում պայմանները հիանալի են․ Արման Ծառուկյան Fri, 07 Aug 2026 15:00:21 +0400 Ծաղկաձորի …