Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Իսրայելում ուժի մեջ է մտել մահապատժի մասին օրենքը

Իսրայելում ուժի մեջ է մտել մահապատժի մասին օրենքը

Mon, 18 May 2026 17:00:11 +0400


Իսրայելի իշխանությունները պաշտոնապես մահապատիժ են մտցրել Հրեաստանում և Սամարիայում (Արևմտյան ափ) հարձակումներ կատարած ահաբեկիչների համար։

Անվտանգության վերաբերյալ հրահանգների փոփոխությունը ստորագրել է Իսրայելի ԶՈՒ կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Ավի Բլուտը, պաշտպանության նախարար Իսրայել Կացի ցուցումով։

Փաստաթուղթը պահանջում է, որ ռազմական դատարանները մահապատիժը որպես հիմնական պատիժ կիրառեն զոհերի պատճառ հանդիսացող հարձակումների համար՝ թույլատրելով ցմահ բանտարկություն միայն «հատուկ հանգամանքներում»։

Օրենքը վերաբերում է նրանց, ովքեր ահաբեկչական հարձակումներ են կատարում Իսրայելի գոյությունը ժխտելու նպատակով։ Այն չի վերաբերում հոկտեմբերի 7-ի կոտորածին մասնակցած Համասի Նուհբա ակտիվիստներին, որոնք ենթակա են առանձին օրենսդրության։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ասել է, որ ահաբեկիչները «կվճարեն ամենաբարձր գինը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ բղավել է Նեթանյահուի վրա․ աղբյուր

Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ բղավել է Նեթանյահուի վրա․ աղբյուր Tue, 02 Jun 2026 12:00:54 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով