Երեքշաբթի , 28 Հուլիսի 2026

Ֆիցոն առաջարկել է Մակրոնին՝ գլխավորել ԵՄ-ն

Ֆիցոն առաջարկել է Մակրոնին՝ գլխավորել ԵՄ-ն

Mon, 18 May 2026 18:30:24 +0400


Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Եվրամիությանն անհրաժեշտ են ուժեղ առաջնորդներ։ Նա ասել է, որ Էմանուել Մակրոնը կարող է դառնալ ԵՄ ղեկավար։ «Մենք, որպես Եվրամիություն, կարիք ունենք ուժեղ առաջնորդների։ Եթե ինձ հարցնեք, ապա ներկայումս այդպիսին կարող է լինել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա միակն է, ով կարող է իր վրա վերցնել այդ հանձնառությունը»,- ասել է Ֆիցոն։ Միաժամանակ՝ նա քննադատել է Եվրամիության ներկայիս ղեկավարներին եւ դժգոհել հատկապես եվրադիվանագիտության առաջին դեմքը համարվող Կայա Կալասից։

Ֆիցոն ասել է նաեւ, որ Եվրամիությունը պետք է մեծ փոփոխությունների գնա, քանի որ ներկայումս համայնքի մոտ միասնական արտաքին քաղաքականության գիծ գոյություն չունի։ Եւ դա հարցականի տակ է դնում նախագծի ինտեգրացիոն ապագան։ Սլովակիայի վարչապետը նկատել է, որ նման վիճակում է նաեւ ՆԱՏՕ-ն։ Ըստ նրա, եթե միասնական Եվրոպան ուզում է շարունակել գոյություն ունենալ ապագայում, պետք է գնա լուրջ փոփոխությունների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքականությունն առաջին հերթին

Քաղաքականությունն առաջին հերթին Mon, 27 Jul 2026 18:45:02 +0400 Քանի որ ընտրություններն արդեն անցյալում եմ, …