Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում. Տոնոյան

Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում. Տոնոյան

Mon, 18 May 2026 18:44:37 +0400


Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էում գրում է. «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ։

Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում։

Նման երևույթներն անընդունելի են։

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում բացահայտել բոլոր հանգամանքները, պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Իրավապահ համակարգը, ցանկության դեպքում, դա կարող է անել, քանի որ ունի դրա համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն ու գործիքակազմը։

Ընդ որում, դա կարևոր է փարատելու համար հանրության շրջանում տարածված այն կասկածները, թե տեսանյութի տարածման հետևում կարող են կանգնած լինել իշխանական շրջանակներ։

Միևնույն ժամանակ համոզված ենք, որ որևէ տեսանյութ, անկախ դրա բովանդակությունից, չի կարող և չպետք է դառնա հակաարցախյան քարոզչության, ներհանրային թշնամանքի կամ ներհասարակական ատելության տարածման առիթ, առավել ևս գործող իշխանությունների կողմից։

Այսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է ներքին համերաշխություն և պատասխանատու հանրային խոսույթ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ

Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ Sat, 13 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով