Առաջիկա օրերին կզրուցեմ թիմի ղեկավարության հետ․ Մխիթարյանը որոշում ունի
Mon, 18 May 2026 19:00:27 +0400

«Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերին ակումբի ղեկավարության հետ կզրուցի իր ապագայի մասին։ Նա այդ մասին ասել է Ա-սերիայի (Իտալիայի ֆուտբոլի առաջնության) հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։
«Կարող եմ ասել, որ տարիքի հետ խաղալն ու վերականգնվելը դժվարանում է, բայց ես հնարավոր ամեն ինչ անում եմ բարձունքում լինելու համար։
Ես դեռ խաղալու մեծ ցանկություն ունեմ և առաջիկա օրերին կզրուցեմ թիմի ղեկավարության հետ։ Տեսնենք՝ ինչ կանենք, այնուհետև որոշում կկայացնեմ»,- հայտարարել է Մխիթարյանը։
Նշենք, որ այս մրցաշրջանում «Ինտերը» դուբլ ձևակերպեց՝ հաղթելով առաջնությունում (իր պատմության մեջ 21-րդ անգամ) և դառնալով Իտալիայի գավաթակիր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր