Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Ի՞նչ են պայմանավորվել Վրաստանը և Ադրբեջանը

Ի՞նչ են պայմանավորվել Վրաստանը և Ադրբեջանը

Mon, 18 May 2026 21:30:10 +0400


Ադրբեջանն ու Վրաստանը շատ կարևոր համաձայնագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի ներմուծման և տարանցման վերաբերյալ, սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ավելին, համաձայնագիր է ստորագրվել Բաքու-Սուփսա խողովակաշարի վերաբերյալ։ Այս խողովակաշարը վերջին երեք տարիների ընթացքում անգործության է մատնվել, և երկիրը զրկվել է պոտենցիալ եկամուտներից։

Այժմ, ադրբեջանական կողմի հետ համատեղ, մենք կապահովենք դրա գործարկումը։ Խողովակաշարը կմնա Վրաստանի սեփականությունը, բայց այն արդյունավետ կգործի Ադրբեջանի հետ համագործակցությամբ, և երկիրը կսկսի տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտ ստանալ», – նշել է Կոբախիձեն՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքներով ստորագրված համաձայնագրերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դեպի Հայաստան ռուսների գործուղումների պահանջարկը աճել է 27%-ով

Դեպի Հայաստան ռուսների գործուղումների պահանջարկը աճել է 27%-ով Sun, 21 Jun 2026 19:15:44 +0400 2026 …