Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

«Ակադեմիական քաղաքի» առեղծվածը

«Ակադեմիական քաղաքի» առեղծվածը

Tue, 19 May 2026 11:54:26 +0400


«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը քարոզարշավի ընթացքում այցելել է «Ակադեմիական քաղաք» ծրագրվող տարածք և խիստ քննադատել նախագիծը՝ այն անվանելով անիմաստ ու ոչ արդյունավետ նախաձեռնություն։

Նրա խոսքով՝ Հայաստանի պետական միջոցներից ավելի քան մեկ տրիլիոն դրամի ներդրումը այս ծրագրում անթույլատրելի է, և նախագիծը պետք է ամբողջությամբ դադարեցվի։ Մարուքյանը նաև նշել է, որ ծրագրի պատասխանատուները պետք է պատասխանատվություն կրեն մինչ այժմ կատարված ծախսերի համար։

Քաղաքական գործիչը առաջարկել է, որ եթե տարածքում որևէ կառուցապատում պետք է իրականացվի, ապա ավելի նպատակահարմար կլինի այնտեղ տեղափոխել պետական հիմնարկներն ու կառավարական շենքերը։ Նրա գնահատմամբ՝ դա հնարավորություն կտա թեթևացնել մայրաքաղաքի ծանրաբեռնվածությունը և կենտրոնը վերածել երիտասարդական ու ավելի ակտիվ միջավայրի։

Մարուքյանը հայտարարել է, որ վերջին երեք տարիներին ծրագրի շուրջ միայն քարոզչություն է իրականացվել, մինչդեռ, իր խոսքով, տարածքում առկա են փոշի, տհաճ հոտ և հարակից հանքեր։ Նա նաև քննադատել է իշխանությունների հայտարարությունները մոդուլային ատոմակայանի վերաբերյալ՝ նշելով, որ, իր կարծիքով, ինչպես «Ակադեմիական քաղաք» նախագիծը, այնպես էլ այդ նախաձեռնությունը հիմնված են անիրական և սխալ թեզերի վրա։

Նրա համոզմամբ՝ նման ծրագրերի հետևանքով վտանգվում և թուլացվում են արդեն գոյություն ունեցող իրական համալսարաններն ու կրթական համակարգը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ նպատակին կարելի է հասնել նաև այլ գործիքներով

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ նպատակին կարելի է հասնել նաև այլ գործիքներով Sat, …