Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Ռուսաստանը միջուկային զորավարժություններ է սկսել․ ուշագրավ մանրամասներ

Ռուսաստանը միջուկային զորավարժություններ է սկսել․ ուշագրավ մանրամասներ

Tue, 19 May 2026 12:30:43 +0400


Ռուսաստանի զինված ուժերը մայիսի 19-21-ը ագրեսիայի սպառնալիքի պայմաններում միջուկային ուժերի նախապատրաստման և կիրառման զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Զորքերի գործնական գործողությունների ընթացքում նախատեսվում են միջուկային ուժերի մի շարք միավորումներ և զորամասեր խնդիրների կատարման պատրաստության բերելու և դրանք համապարփակ ապահովելու միջոցառումներ, ինչպես նաև բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումներ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող զինափորձարանների ուղղությամբ»,-նշված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զորավարժություններում ներգրավված են ավելի քան 64 հազար զինվորական և ավելի քան 7,8 հազար միավոր տեխնիկա, այդ թվում` ավելի քան 140 թռչող սարք, 73 վերջրյա նավ և 13 սուզանավ, մասնավորապես՝ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերը, Հեռահար ավիացիայի հրամանատարությունը, Լենինգրադի և Կենտրոնական ռազմական շրջանների ուժերի մի մասը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Կառավարության գրպանը պաշտոնյայի համար լիքն է, թոշակառուի համար՝ դատարկ

«Հրապարակ». Կառավարության գրպանը պաշտոնյայի համար լիքն է, թոշակառուի համար՝ դատարկ Sat, 14 Nov 2026 10:15:36 …