Քոչարյանն առաջարկում է վարչապետի թեկնածուներին «փսիխոզի» թեստ հանձնել
Tue, 19 May 2026 14:38:16 +0400

Այսօր «Հայաստան» դաշինքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ գտնվում է Շիրակի մարզում՝ Ախուրյանում։ Քարոզարշավի շրջանակում դաշինքը երեկոյան Գյումրու Վարդանանց հրապարակում մեծ հանրահավաք է անցկացնելու։ Մինչ այդ նրա հանդիպումը քաղաքացիների հետ բավական բուռն է անցել։
Նշենք, որ հարցուպատասխանի ընթացքում Քոչարյանը նաև անդրադարձել է վարչապետի պաշտոնին հավակնող անձանց ունակություններին և հոգեվիճակին՝ նշելով, որ իր կարծիքով վարչապետի պաշտոնի համար պետք է պարտադիր հոգեկան թեստ հանձնել`իր բառերով ասված` փսիխոզի թեստ հանձնել։ Նա դա համեմատել է վարորդական վկայական ստանալու գործընթացի հետ՝ ընդգծելով, որ նման պահանջը, իր գնահատմամբ, արդեն անհրաժեշտություն է։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը, որը պայքարում է երրորդ անգամ վերընտրվելու և վարչապետ դառնալու համար, դրսևորում է բոլորովին անադեկվատ վարքագիծ՝ աջ ու ձախ վիրավորելով քաղաքացիներին, գոռգռալով, ինչպես նաև սուր ճոճելով ու ահաբեկելով ընդդիմադիր դաշտին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր