Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Յունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում

Յունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում

Tue, 19 May 2026 16:40:50 +0400


Այսուհետ Յունիբանկի հաճախորդ կարելի է դառնալ UNIMobile հավելվածի միջոցով՝ անցնելով կենսաչափական նույնականացում: Առցանց գրանցվելու համար պարզապես պետք է ներբեռնել UNIMobile հավելվածը App Store-ից կամ Google Play-ից, լրացնել անհրաժեշտ տեղեկությունները և հետևել համակարգի հրահանգներին: Ամբողջ գործընթացը տևում է ընդամենը մի քանի րոպե և պահանջում է միայն անձը հաստատող փաստաթուղթ և սմարթֆոն:

Կենսաչափական նույնականացումից հետո օգտատերերը ստանում են շուրջօրյա հասանելիություն ֆինանսական ծառայություններին՝ առանց բանկի մասնաճյուղ այցելելու: UNIMobile հավելվածի միջոցով հաճախորդները կարող են բացել բանկային հաշիվ, ձևակերպել սպառողական վարկ, կատարել դրամական փոխանցումներ Հայաստանի ներսում և արտերկիր, համալրել ավանդները, ստեղծել թվային քարտեր, կատարել կոմունալ և այլ վճարումներ ու շատ ավելին: Առցանց գրանցումը հասանելի է ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար:

Թվային սպասարկման ուղիների զարգացումը Յունիբանկի առաջնահերթ ուղղություններից մեկն է: Հեռակա նույնականացման գործարկումը թույլ կտա դառնալ Յունիբանկի հաճախորդ և օգտվել մոբայլ հավելվածում առկա բանկային ծառայություններից ցանկացած վայրում:

Բացի այդ, UNIMobile մոբայլ հավելվածում գործարկվել են նոր հնարավորություններ: Օգտատերերը այժմ կարող են իրենց ֆիզիկական քարտի համար նոր PIN-կոդ սահմանել՝ առանց այն վերաթողարկելու անհրաժեշտության։

«Քարտեր» բաժնում ավելացվել է «Սահմանափակումներ» ենթաբաժինը, որը թույլ է տալիս սահմանել սահմանաչափեր ըստ գործարքի տեսակի (օնլայն և օֆլայն), ինչպես նաև ըստ տարածաշրջանի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության)։

Յունիբանկը կշարունակի զարգացնել իր թվային ծառայությունները, կատարելագործելով մոբայլ հավելվածը և ստեղծելով նոր հնարավորություններ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր

Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր Fri, 08 May 2026 16:28:18 +0400 Մայիսի 5-6-ը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով