Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Գագիկ Ծառուկյանի խոսքը հուզել է Տաթևիկ Հայրապետյանին

Գագիկ Ծառուկյանի խոսքը հուզել է Տաթևիկ Հայրապետյանին

Tue, 19 May 2026 18:50:40 +0400


Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է. Պետք է անկեղծ ասեմ, որ վերջին շրջանում ազնիվ ու մարդկային ձևակերպումներ Բաքվում պահվող մեր գերիների մասին լսել եմ Գագիկ Ծառուկյանից երկու օր առաջ։ Շատ սիրուն է, երբ մարդը Երևանին առնչվող հարցին ի պատասխան՝ պատկերացնում է իր ընկերոջ վերադարձը և նրա ծրագրերի իրականացումը։ Դա մարդկային առումով չի կարող աննկատ մնալ, առնվազն ինձ համար։

«Հենց իմ մտքով նոր անցնում էր․․․ Ռուբեն Վարդանյանի՝ իմ ընկերոջ մասին, որ ինքը ծրագիր ուներ Երևանում մի քանի ճոպանուղիներ բացելու․․․ մեկը՝ Էրեբունիում, մեկը՝ Կասկադում, մեկը՝ Նորքում․․․ և ես հուսով եմ, որ մոտ ժամանակներս իմ ընկերոջը հնարավորություն կտրվի, որ ինքը էդ ծրագիրը կյանքի կոչի։ Իմ մեջ էդ զգացումը կա․․․ Հուսով եմ՝ Աստծո կամոք նա իր ծրագիրը կյանքի կկոչի։ Դա էր իմ մտքով անցնում, երբ Էրեբունու մասին խոսեցինք»,- ասել էր նա։

Ես էլ եմ շատ սպասում այն օրվան, երբ Բաքվում էլ գերիներ չենք ունենա․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների մասին

Մոսկվան՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների մասին Fri, 20 Nov 2026 16:45:56 +0400 2020–2022 թվականներին Ռուսաստանի …