Չորեքշաբթի , 20 Մայիսի 2026

18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ որ կուսակցություններից են նրանք

18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ որ կուսակցություններից են նրանք

Tue, 19 May 2026 19:12:24 +0400


ԿԸՀ-ից հայտնում են՝ 4 կուսակցության 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․

«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության, Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր թվով 18 թեկնածուներ։

Ինքնաբացարկի դիմումների մի մասն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, իսկ այն դիմումների պարագայում, որոնք նոտարական վավերացմամբ չեն եղել, դիմումատուները ներկայացել են ԿԸՀ նիստին։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18։00-ն (մայիսի 28), կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել։

Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացնելուն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա է Ալիևի թեկնածու Փաշինյանի բառամթերքը

Սա է Ալիևի թեկնածու Փաշինյանի բառամթերքը Mon, 18 May 2026 13:53:33 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով