Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Պատճառվել էր մոտ երեք միլիոն դրամի վնաս. ինչ է բացահայտվել

Պատճառվել էր մոտ երեք միլիոն դրամի վնաս. ինչ է բացահայտվել

Tue, 19 May 2026 19:10:27 +0400


Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները գողության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրել են մայիսի 19-ին։ Գիշերվա ժամը 3․40-ին Հովսեփյան փողոցի բակերից մեկում նրանք ձերբակալել են Մանանդյան փողոցի բնակիչ 46-ամյա տղամարդու՝ ձեռքին պայուսակներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին գլխին ամրացվող լապտեր ու պղպեղային ցողիչի սրվակ, իսկ պայուսակներում, ըստ նախանական տվյալի, գողոն էր՝ կշեռքներ, լամպեր, գործիքներ, շինարարական և կենցաղային իրեր։

Տղամարդը խոստովանեց, որ վերջին օրերին իրենց փողոցում գտնվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ըներության կիսակառույց շինությունից երեք անգամ կատարել է գողություն, հափշտակել անվահեցերով ութ անվադող, գործիքներ, այլ իրեր ու պարագաներ։

Ըստ ընկերության մենեջերի՝ պատճառվել էր մոտ երեք միլիոն դրամի վնաս։

Կազմված փաստաթղթերով հանդերձ տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին, ձերբակալվել ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Ձեռնարկվում են միջոցներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հաղթանակի առիթով 2 միլիոն մարդ է դուրս եկել փողոց

Հաղթանակի առիթով 2 միլիոն մարդ է դուրս եկել փողոց Tue, 21 Jul 2026 17:00:55 +0400 …