Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

ՌԴ-ում դպրոցնրը սկսել են միգրանտ երեխաներին հանձնել ոստիկանությանը

ՌԴ-ում դպրոցնրը սկսել են միգրանտ երեխաներին հանձնել ոստիկանությանը

Tue, 19 May 2026 19:00:43 +0400


Ռուսաստանում դպրոցները սկսել են ոստիկանությանը տվյալներ փոխանակել դասերից բացակայող միգրանտ երեխաների մասին։

Ըստ 66.RU-ի՝ Եկատերինբուրգի կրթության դեպարտամենտը համագործակցում է անչափահասների հարցերով զբաղվող բաժինների և միգրացիոն ծառայության հետ։

«Տարեկան առնվազն երկու անգամ մենք ստուգում ենք այն երեխաներին, ովքեր չեն հաճախում ուսումնական հաստատություններ։ Մենք համագործակցություն ենք հաստատել ոստիկանության հետ։ Մենք տվյալներ ենք փոխանակում անչափահասների հարցերով զբաղվող բաժնի և միգրացիոն ծառայության հետ», – հայտարարել է Եկատերինբուրգի կրթության դեպարտամենտի ղեկավար Ելենա Կիրիչենկոն։

Նրա խոսքով՝ որոշ օտարերկրացի երեխաներ դպրոցը սկսում են հոկտեմբերին և ավարտում արդեն ապրիլին, ինչը, ենթադրաբար, բացասաբար է անդրադառնում կրթական գործընթացի վրա։

Նա նաև նշել է, որ ծրագրեր են մշակվում այդ աշակերտներին ռազմահայրենասիրական ստորաբաժանումներ ուղարկելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թվային արժույթները սկսել են թանկանալ

Թվային արժույթները սկսել են թանկանալ Thu, 16 Jul 2026 20:00:34 +0400 Երկու խոշորագույն թվային արժույթները՝ …