Տարեց կինը 2 ամիս սպասել է բժշկի ընդունելությանը
Tue, 19 May 2026 19:38:36 +0400

Մինչ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Նիկոլ Փաշինյանի հետ նախընտրական քարոզարշավի է մասնակցում, բուկլետներ բաժանում, Փաշինյանի հետ մուննաթ գալիս իշխանությունից դժգոհողների վրա, Երևանի պոլիկլինիկաներում մեծ հերթեր են։
Երևանի «Ավան» առողջության կենտրոնում կենսաթոշակառու կինը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ 2 ամիս չի կարողացել բժշկի մոտ ընդունելության մտել։ «Ինձ պոլիկլինիկայից հեոախոսով հարցնում են՝ ո՞ր տեղդ է ցավում: Այդպես բուժում կլինի՞»,-զայրացած ասում էր տարեց կինը։
Եթե կենսաթոշակառուներն օգտվում են անվճար բուժծառայություներից, ապա ոչ կենսաթոշակային տարիքի հիվանդների համար շատ բուժծառայությունները և դեղորայքը՝ գրեթե ամբողջությամբ, վճարովի են։ Սա է Նիկոլ Փաշինյանի գովերգած առողջապահական համակարգի վիճակը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր