Հինգշաբթի , 1 Հոկտեմբերի 2026

Աշխարհում կտրուկ ավելացել է մահապատիժների թիվը

Աշխարհում կտրուկ ավելացել է մահապատիժների թիվը

Wed, 20 May 2026 00:30:33 +0400


Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույց՝ աշխարհի տարբեր երկրներում իրականացված մահապատիժների մասին։ Համաձայն այդ զեկույցի, 78 տոկոսով ավելացել է աշխարհում իրականացվող մահապատիժների թիվը։ Անցյալ տարվա տվյալներով՝ աշխարհի տարբեր երկրներում իրականացվել է 2707 մահապատիժ։

Դա ամենաբարձր ցուցանիշն է 1981 թվականից սկսած։ Այդ աճը պայմանավորված է հիմնականում մի քանի երկրների գործողություններով, որոնք այս պատժատեսակը կիրառում են որպես վախեցնելու գործիք։ Առաջին հերթին այդ երկրների ցանկից պետք է հիշատակել Չինաստանից, հետո արդեն՝ Իրանին եւ Սաուդյան Արաբիային։ Ամենաշատ մահապատիժները, ըստ կայացված դատական ակտերի, իրականացվել է թմրանյութերի հետ կապված հանցատեսակների պարագայում։Միաժամանակ, աշխարհի պետությունների 2/3-րդը օրենսդրորեն կամ պրակտիկայում չեղարկել են մահապատիժը որպես պատիժի բարձրագույն տեսակ։ 2025 թվականին Իրանում իրականացվել է 2159 մահապատիժ, Միացյալ Նահանգներում՝ 47, Սինգապուրում՝ 17, Եգիպտոսում՝ 23, Քուվեյթում 17 եւ Սաուդյան Արաբիայում՝ 356 մահապատիժ։ Թե քանի մահապատիժ է իրականացվել Չինաստանում, հայտնի չէ, որովհետեւ այնտեղ այդ թվերը գատնիացված են։ Amnesty International-ի աշխատակիցները սակայն կարծում են, որ Չինաստանում տարեկան իրականացվում է ավելի քան հազար մահապատիժ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խնդիրները փորձում են կարագավորել, որ հայ սամբիստները մասնակցեն աշխարհի առաջնությանը

Խնդիրները փորձում են կարագավորել, որ հայ սամբիստները մասնակցեն աշխարհի առաջնությանը Thu, 17 Sep 2026 15:17:31 …