«Հրապարակ». Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից

«Հրապարակ». Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից

Wed, 20 May 2026 08:15:58 +0400


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թ․ հոկտեմբերի 19-ին Արթուր Մելիքյանին նշանակել է Այգեձորի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Իսկ մայիսի 14-ին Բերդ համայնքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա լինելու համար Մելիքյանին ազատել են պաշտոնից։

Մելիքյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ «Ուժեղ Հայաստանի» հավաքին ներկա լինելու համար են իրեն պաշտոնից ազատել, ասաց` ճիշտ չէ, ինքն ավելի շուտ է աշխատանքից ազատվել: Ե՞րբ։ «Վաղուց»։ Խնդրեցինք օրը նշել, ասաց` «չեմ հիշում»։

Նրա խոսելու տոնից կարելի էր ենթադրել, որ վախեցած է, կաշկանդված։ Զանգահարեցինք Այգեձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Ծաղկյանին, հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է աշխատանքից ազատվել Արթուր Մելիքյանը։ Պատասխանեց՝ մայիսի 14-ին, եւ հավելեց, որ վարչատնտեսական մասի համակարգողին մարզպետն է նշանակում եւ ազատում, ինքը չգիտի, թե ինչու են պաշտոնից ազատել։ Նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 8-ից արձակուրդ է վերցրել, նրան փոխարինում է մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը:

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում են մարզպետի եւ նրան փոխարինողի որոշումները։ Մարզպետարանի կայքում մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Ն․ Ղուշչյանի միակ եւ վերջին որոշումը հրապարակված է մայիսի 11-ի ամսաթվով, կայքում Ա․ Մելիքյանին աշխատանքից ազատելու որոշում չկա։ Մինչդեռ պաշտոնական որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Դրանք ոչ թե վարժական հավաքներ են, այլ պարտադիր զինծառայություն

«Հրապարակ»․ Դրանք ոչ թե վարժական հավաքներ են, այլ պարտադիր զինծառայություն Thu, 11 Jun 2026 09:45:45 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով