Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է հղել Արփինե Սողոյանին

Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է հղել Արփինե Սողոյանին

Wed, 20 May 2026 13:21:32 +0400


Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է հղել Արփինե Սողոյանին, ով օրեր առաջ վարչապետի հետ հայտնի միջադեպի կիզակետում էր
___
Սիրելի՛ տիկին Արփինե,
Ամբողջ սրտով և սիրով իմ երախտագիտությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ` Ձեր խիզախության, սկզբունքայնության և անսակարկ սիրո համար:
Դուք ամբողջացնում եք նվիրյալ հայ կնոջ, մոր, քրոջ, Հայրենիքի նվիրյալ հայուհու նկարագիրը:
Դուք մեկ-մենակ կանգնեցրիք չարիքի արշավանքն և կանգնեցիք չարիքի և իր չարքախմբի առջև` բարձրացնելու ճշմարտության կողմը և բարձրաձայնելու ճշմարտության մասին, որից այնքան սարսափում է ստի մունետիկը:
Ճշմարտությունն ու արդարությունը չեն կարող լռել, որոնք այս անգամ դարձյալ աղաղակեցին և կյանք ստացան Ձեր խրոխտ կեցվածքով:
Խոնարհումս, սերս, զորակցությունս Ձեզ, և աղոթքս Ձեր և Ձեր ընտանիքի համար:
Աստված օրհնի ու պահպանի Ձեզ:
Սիրով և աղոթքով`
Բագրատ արք. Գալստանյան
Հուսամ` հունիսի 7-ին մեր երկրում գժանոցի դռները հավետ կփակվեն:
#Բագրատ_Սրբազան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբ տեղի կունենա Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը

Երբ տեղի կունենա Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը Fri, 18 Sep 2026 …