Թրամփին զրկեցին․ միայն Կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու իրավունք

Թրամփին զրկեցին․ միայն Կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու իրավունք

Wed, 20 May 2026 16:30:27 +0400


ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել համապատասխան հանձնաժողովի` Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակման մասին բանաձևին։

Ինչպես հաղորդում է CNN-ը, նախաձեռնություն հեղինակել են դեմոկրատներ Թիմ Քեյնը, Քորի Բուկերը, Չակ Շումերը, Թեմի Բոլդուինը, Թեմի Դաքուորթը և Ադամ Շիֆը։

Բանաձևին կողմ է քվեարկել 50 սենատոր, մինչդեռ 47-ը դեմ են արտահայտվել: Ի դեպ, Թրամփի չորս կուսակիցներ՝ հանրապետականներ Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին, Ռենդ Փոլը և Բիլ Քեսիդին, աջակցել են դեմոկրատներին։

Հավելենք, որ որոշումը հաջողվել է ընդունել յոթ անհաջող փորձից հետո։

ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ միայն Կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու իրավունք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այդպես էլ չհասկացավ

Այդպես էլ չհասկացավ Tue, 19 May 2026 09:00:03 +0400 Երբեք Հայաստանի հասարակությունն այսքան բեւեռացված ու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով