Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Սերոբ Գասպարյանը հնարավորություն կստանա քարոզարշավի շրջանակներում հանդիպել մարդկանց. Փաստաբան

Սերոբ Գասպարյանը հնարավորություն կստանա քարոզարշավի շրջանակներում հանդիպել մարդկանց. Փաստաբան

Wed, 20 May 2026 17:45:08 +0400


«Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանը քննության առնելով «Սև Հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի հետ զուգահեռ ընտրված սահմանափակումները վերացնելու մասին, որոշում կայացրեց այն բավարարել՝ թույլատրելով պաշտպանյալիս քարոզարշավի շրջանակներում հյուրընկալել, հաղորդակցվել այլ անձանց հետ, բացառությամբ դատավարության մասնակիցների հետ, այդ կերպ թույլ տալով Սերոբ Գասպարյանին իրացնելու իր սահմանադրական իրավունքը, որպես պատգամավորի թեկնածու մասնակցել քարոզարշավին ։

Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանը մեղադրվում է խմբի կազմում իշխանության զավթման նախապատրաստության մեջ։

Բացի այդ վերջինս մասնակցում է խորհրդարանական ընտրոգթյուններին` Դ. Օ. Կ. կուսակցության ցուցակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում առողջապահական ապահովագրության շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց վճարված գումարները. Անուշ Պողոսյան

Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում առողջապահական ապահովագրության շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց վճարված գումարները. Անուշ Պողոսյան …