Հինգշաբթի , 21 Մայիսի 2026

Արցախցի ԳՇ պետիդ կասեի՞ր՝ ինչու՞ չզոհվեցիր ու Ջերմուկի դիրքերը չպահեցիր

Արցախցի ԳՇ պետիդ կասեի՞ր՝ ինչու՞ չզոհվեցիր ու Ջերմուկի դիրքերը չպահեցիր

Wed, 20 May 2026 18:45:56 +0400


Փաշինյանն արցախցու վրա հոխորտում է․ «Գնայիր զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալ։ Արա՛, ա՛յ ստահակ, բացատրի՝ ինչու չես զոհվել»։ Շատերն ասում են՝ սա ընդհանրական խոսք է՝ ուղղված բոլոր արցախցիներին։

Ես համաձայն չեմ։

Ոչ։ Սա բոլոր արցախցիներին ուղղված խոսք չէ։ Սա ասված է հող հայրենին պաշտող արցախցուն, ովքեր չէին ուզում թողնել Արցախը։ Ովքեր կառչած էին իրենց հողից, տնից, բակից, գերեզմանից, պատից կախված ընտանեկան լուսանկարից։ Այն արցախցիներին , որոնց համար հայրենիքը քարտեզի վրա տարածք չէր, այլ կյանք։ Նա այդ մարդկանց է ասում՝ «Ինչու՞ չես զոհվել»։

Սա հոգեբանական հաշվեհարդար է մարդու հետ, ով դեռ հավատացել էր, որ հայրենիքը պետք է պահել։ Բայց այստեղ ամենահետաքրքիրը հակադրությունն է։ Նույն խոսքը կասե՞ր իր կողքին կանգնած արցախցիներին։ Օրինակ՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին կասե՞ր՝ «Դու խի՞ ես կենդանի»։ Կենդանի ոչ ֆիզիկական իմաստով, այլ ողջ լինելու տեսանկյունից։ Փաշինյանն օգտագործում է կենդանի տերմինը։ Կամ՝ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին։ Չէ՛ր ասի։ Որովհետև խնդիրը արցախցի լինելը չէ։ Խնդիրը՝ անհնազանդ, հայրենիք սիրող արցախցին է։

Եթե դու կռվել ես, տունդ չես ուզել թողել, մինչև վերջ կառչել ես հողից՝ դու մեղավոր ես։ Եթե հարմարվել ես, լռել ես, ծառայել իշխանության նարատիվին՝ դու արդեն «կոնստրուկտիվ» ես, պիտանի, օգտագործելի՝ երկրիդ դեմ։

Հիշո՞ւմ եք Ջերմուկի մասին պատմությունները։ Թե ադրբեջանցիները շրջափակման մեջ են, սովածանալու են, գնան։ Այսօր նույն տարածքներում Ադրբեջանը դիրքերից անցել է գրեթե բնակեցման տրամաբանության։ Ջերմուկցիներն ասում են՝ նստել են ջրի ակունքների վրա։ Կեցցե Փաշինյանի ԳՇ պետը, որ կարողացավ մարդկանց հեքիաթներ պատմել։

Բայց այդ ամենի համար պատասխան տվողներին Փաշինյանը չի ասում․ «Ինչո՞ւ չզոհվեցիք»։ Որովհետև իշխանության համար ամենահարմար մարդը նա չէ, ով մինչև վերջ պայքարել է։ Այլ նա, ով մինչև վերջ հարմարվել, հանձնել է։ Նման մարդիկ մուրազ են Փաշինյանի համար, մուրա՜զ։ Փաշինյանի «ինչու՞ չես զոհվելը» ընտրովի է։
Ու դրա համար էլ այդ խոսքի մեջ ամենասարսափելին հայհոյանքը չէ։ Այլ ենթատեքստը․ «Եթե չկարողացաք պահել, գոնե մեռնեիք, որ հիմա ձեր գոյությամբ մեզ չհիշեցնեք մեր պարտությունը, խայտառակությունը»։
Սա է ամբողջ ողբերգությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ցինիզմ է, դա մենք չենք, Փաշինյանն է այդպիսին․ Մոսկվան հակադարձում է

Ցինիզմ է, դա մենք չենք, Փաշինյանն է այդպիսին․ Մոսկվան հակադարձում է Wed, 20 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով