Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

Կան ձերբակալվածներ․ ինչ է բացահայտվել

Կան ձերբակալվածներ․ ինչ է բացահայտվել

Wed, 20 May 2026 19:58:35 +0400


Մայիսի 19-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Կոտայքի մարզի պարեկները, Ջրաբեր գյուղի տարածքում ծառայելիս, նկատել են սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերությանը հատկացված տարածքից դուրս ավազահումքի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման դեպք։

Ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել բարձող տեխնիկայի ու բեռնատարների վարորդներ, աղացի աշխատակիցներ, նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը։

Նախնական տվյալներով պետությանը պատճառվել է մեկ միլիոն դրամի վնաս։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տեսեք Երևանի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկի օրինակը

Տեսեք Երևանի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկի օրինակը Sun, 13 Sep 2026 16:45:49 +0400 …