Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Ոսկու գինը նվազել է 20%-ո՞վ

Ոսկու գինը նվազել է 20%-ո՞վ

Fri, 29 May 2026 14:45:03 +0400


Ոսկու համաշխարհային շուկան վերջին ամիսներին շարունակում է գտնվել բարձր տատանողականության փուլում:

Տարվա սկզբին թանկարժեք մետաղի գինը հասել էր պատմական առավելագույնին՝ մոտ 5,600 դոլարի մակարդակի, սակայն հետագա ամիսներին սկսել է նվազել։ Ներկայում ոսկու գինը տատանվում է շուրջ 4,500 դոլարի սահմաններում՝ արձանագրելով ավելի քան 20 տոկոս անկում։ Ֆինանսական շուկաներում նման երկարատև նվազման միտումը սովորաբար բնութագրվում է որպես «արջի շուկա», երբ ակտիվների արժեքը կայուն կերպով ընկնում է, իսկ ներդրումային տրամադրությունները դառնում են առավել զգուշավոր ու հոռետեսական։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ ոսկու գնանկումը պայմանավորված է մի քանի գործոնների համադրությամբ։ Դրանց թվում են համաշխարհային մակրոտնտեսական զարգացումները, տոկոսադրույքների փոփոխությունները, ինչպես նաև ներդրողների վարքագծի վերափոխումը, որը հանգեցնում է կապիտալի հոսքերի վերաբաշխման այլ ակտիվների ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամերիկյան նավթի ունեցած կոմերցիոն պաշարները նվազել են

Ամերիկյան նավթի ունեցած կոմերցիոն պաշարները նվազել են Sat, 04 Jul 2026 20:30:39 +0400 ԱՄՆ ունեցած …