Նեթանյահուն կարևոր հրաման է տվել բանակին
Fri, 29 May 2026 14:30:25 +0400

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է Իսրայելի պաշտպանության բանակին վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի 70%-ի նկատմամբ։
Նա այս հայտարարությունն արել է Արևմտյան ափին կայացած համաժողովում ելույթ ունենալիս, հաղորդում է CNN-ը։
Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը աստիճանաբար ամրապնդում է իր վերահսկողությունը անկլավի նկատմամբ։
Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակը զբաղեցրել է Գազայի հատվածի 60%-ը՝ նախկինում զբաղեցրած 50%-ի համեմատ։ «Իմ հրամանն է քայլ առ քայլ առաջ շարժվել, սկզբում՝ մինչև 70%-ը», – ընդգծել է նա։
CNN-ը նշում է, որ ապրիլի վերջին Իսրայելի պաշտպանության բանակը միջազգային մարդասիրական կազմակերպություններին քարտեզներ է բաժանել, որոնցում նշված է, որ իսրայելական ուժերը վերահսկում են Գազայի հատվածի մոտ 64%-ը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր