Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Կասեցրել են Կենտրոնի տեսուչները

Կասեցրել են Կենտրոնի տեսուչները

Wed, 20 May 2026 20:04:06 +0400


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից Սուսաննա Թադևոսյան Կարլ-Լիբկնեխտի անհատ ձեռնարկատիրոջը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Երվանդ Օտյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ մի շարք պահանջներ․

Մասնավորապես՝ արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է հորած պանրի փաթեթավորումը, ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, հատակի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, առաստաղը պատրաստված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, բացակայել են կոյուղու համակարգերը,
սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը: Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահացել է ՄՍԾ ավագ սոցաշխատողը

Մահացել է ՄՍԾ ավագ սոցաշխատողը Mon, 13 Apr 2026 18:44:25 +0400 Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով