Մարտեր՝ առանց կանոնների

Մարտեր՝ առանց կանոնների

Thu, 21 May 2026 09:00:21 +0400


2020 թվականի պատերազմի ժամանակ ՔՊ-ական իշխանությունն այսքան կենաց-մահու կռիվ չէր տալիս մեր թշնամու դեմ, ինչպես հիմա պայքարում է ընդդիմության դեմ` ընտրական ճակատամարտում հաղթելու համար:

Այն կռվում զգուշավոր էին` թշնամու նավթամուղ-գազամուղներին չէին հարվածում, բնակավայրերը չէին ռմբակոծում (մեկ բացառությամբ` երբ սխալմամբ Կիրովաբադին խփեցին), ագրեսիվ լեքսիկոն չէին կիրառում: Հիմա այլ է իրավիճակը` բոլոր մեթոդներն ընդունելի են ու կիրառելի:

Հարվածում են ամենացավոտ տեղերին, մտնում են ընտանիքներ, կեղծիք են տարածում, խոստանում են «սատկացնել», «կզզըցնել», «ոչնչացնել»: Իսկ իրավապահ համակարգը, որը «Փաշինյանին սպասում եմ Շենգավիթ համայնքում» արտահայտությունը համարել է բռնության սպառնալիք, իսկ «սիկտիր» բառը՝ ատելության խոսք, այս արտահայտությունների մեջ ո՛չ բռնության հանցակազմ է տեսնում, ո՛չ ատելության խոսք, ո՛չ անհանդուրժողականություն, ո՛չ քարոզարշավի խոչընդոտում:

Բայց բոլոր սանձերն արձակած իշխանության վարքն այլեւս տարօրինակ չէ, ոչ էլ նրա սպասարկու իրավապահների` այս «մահապարտի» կեցվածքն է տարակուսելի:

Ավելի շատ զարմանում եմ ընդդիմության պահվածքի վրա: Եթե մենք նորմալ, համարձակ եւ գործունյա ընդդիմություն ունենայինք, հիմա իրավական ատյանները` դատախազությունը, քննչականը, դատարանները, պետք է հեղեղված լինեին հայցերով: Սրանք ուղղակի չպետք է աչք բացեին հայցերի տարափից:

Եթե մեր ընդդիմությունը մի քիչ վճռական լիներ, պետք է հիմա մարդկանց փողոց հանած լիներ: Դուրս չե՞ն գալիս` իրենք դուրս գային: Մեկ-երկու` շարքերը կավելանային, հանրությունը կակտիվանար, նախընտրական մթնոլորտ կձեւավորվեր եւ իշխանափոխության պահանջ:

Իսկ այս իներտության, քվեարկության օրվա սպասման մեջ շահում է նա, ով ավելի ագրեսիվ է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում

«Հրապարակ»․ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում Fri, 12 Jun 2026 08:45:51 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով