Արտակարգ դեպք Մասիսում․ հարբած բուժառուն սպառնացել է օգնության եկած շտապօգնության անձնակազմին

Արտակարգ դեպք Մասիսում․ հարբած բուժառուն սպառնացել է օգնության եկած շտապօգնության անձնակազմին

Thu, 21 May 2026 13:05:00 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով երեկ Հայանիստ գյուղում 49-ամյա հարբած տղամարդու համար շտապ օգնություն են կանչել։ Շտապ օգնության խմբի ժամանումից հետո տղամարդը սկսել է հայհոյել, վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցնել։

ՆԳՆ-ից մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ «Մայիսի 19-ին՝ ժամը 20․30-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով Հայանիստ գյուղ մեկնած շտապօգնության անձնակազմին բուժառուն սպառնում է՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործողություններին։

Հայանիստ մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ ոչ սթափ 49-ամյա տղամարդը շտապօգնության աշխատողներից պահանջել է կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են նրանց գործառույթների հետ, հնչեցրել է սպառնալիքներ՝ շտապօգնության աշխատողների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացողություն։ 49-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վենեսուելայում ողբերգություն է․ աշխարհն օգնության է հասնում

Վենեսուելայում ողբերգություն է․ աշխարհն օգնության է հասնում Thu, 25 Jun 2026 11:00:11 +0400 Վենեսուելայում տեղի …