Ամուսնուս պիտի տեսնեք` բոյով ու բուսաթով տղամարդ է. Շպռոտ
Wed, 23 Sep 2026 22:15:56 +0400

Երգչուհի Շպռոտը (Անի Թովմասյան) ֆեյսբուքյան իր էջում ամուսնուն նվիրված գրառում է արել։
«Սիրելի հարգելիներ, ամուսնուս պիտի տեսնեք , թե ինչ տեսքով, բոյով ու բուսաթով տղամարդ է։ Բարի և շատ դրական երիտասարդ։ Շատ մեծ հավատքով։ Ես շատ էի երազում, որ ամուսինս նույնպես լինի Առաքելական Եկեղեզու զավակ. Նա շատ լավ ընտանիքից է։ Երևանում ծնված և մեծացած։
Սկեսուր մայրիկս աշխարհի ամենա բարի և սիրուն կինն է ՝ ում ես  երբևէ հանդիպել եմ։
Աստվածն առաջ , երբ գամ Հայրենիք ,կտեսնեմ ամուսնուս մեծ ընտանիքին։
Ամուսնուս հետ, արդեն 3 տարի է ինչ ամուսնացած ենք ։ Օրհնվել ենք Եկեղեցում։
Ամուսինս իմ երկար տարիների աղոթքների պատասխանն է։ Փառք ու պատիվ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որ լսեց աղոթքներս և շնորհեց իմ Հրաշքին, իմ ամուսնուն։ Քրիստոս ներող Աստված է և ողորմած։
Աստծո կամոք,շատ կուզենք որ Տերը բալիկ մեզ օրհնի։
Աղոթեք մեր ընտանիքի համար։ Մենք ձեր աղոթքների կարիքը շատ ունենք»,- գրել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր