Արման Բաբաջանյանին մերժեց իր աջակիցը. Տեսանյութ
Thu, 21 May 2026 15:15:14 +0400

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը Տիգրան Մեծ փողոցի ավտոբուսի կանգառում առաջարկում էր հանրային տրանսպորտի սպասող ու դեպի Նոր Նորք ուղևորվող մարդկանց անվճար «Մասիվ» հասցնել։ Սակայն, կանգառում կանգնածներից ոչ ոք չընդունեց Բաբաջանյանին հրավերը։ Բաբաջանյանի համառ ջանքերն ու համոզելը արդյունք չտվեցին ու նրա հետ «Մասիվ» գնալը մերժեց մասիվցի բնակչուհին, ով ասաց, որ «Հանուն հանրապետության» կուսակցության համակիր է։Փաստորեն, Արման Բաբաջանյանին մերժում են նույնիսկ իր քաղաքական ուժի համակիրները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր