Միջուկային եռյակը ՌԴ-ի և Բելառուսի ինքնիշխանության երաշխավորն է․ Պուտին
Thu, 21 May 2026 21:00:03 +0400

Միջուկային տրիադան պետք է դառնա Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության ինքնիշխանության երաշխավորը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ տեսակոնֆերանսի ժամանակ։
«Հաշվի առնելով աշխարհում աճող լարվածությունը և նոր սպառնալիքների ու ռիսկերի ի հայտ գալը, մեր միջուկային եռյակը, ինչպես նախկինում, պետք է ծառայի որպես ինքնիշխանության հուսալի երաշխավոր», – ասել է Ռուսաստանի նախագահը, ինչպես մեջբերում է Բելտա-ն։
«Ես արդեն նշել եմ և կրկին կընդգծեմ. նման զենքի՝ միջուկային զենքի կիրառումը մեր պետությունների ազգային անվտանգությունն ապահովելու ծայրահեղ, բացառիկ միջոց է», – ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի միջուկային ուժերի համատեղ զորավարժությունները սկսվել են մայիսի 21-ի կեսօրին։ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն զորավարժություններին հետևում են տեսակապի միջոցով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր