Սելն ու սելվորը

Սելն ու սելվորը

Fri, 22 May 2026 09:00:41 +0400


Հենց այսպես է ստացվում, երբ փոխանակ հասարակությունը պահանջատեր լինի, հասարակությունից պահանջներ է ներկայացնում իշխանությունը:

Փոխանակ մենք հարցնենք` ինչո՞ւ չզոհվեցիք պատերազմում, ձեր մերձավորներից ոչ մեկը չզոհվեց, այլ այն փայլուն երիտասարդները, որոնց զոհվելն անհաղթահարելի ողբերգություն դարձավ իրենց ընտանիքների համար, եւ որոնց մայրերն են արդեն մահանում` որդիների կորուստը չհաղթահարելով:

Այս ցինիկ ու անամոթ իշխանավորներն իրենք են նման հարց ուղղում իրենց մահաբեր իշխանության 8 տարիների ընթացքում ողջ մնացած մարդկանց: Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում` ասում է հայկական ասացվածքը, նկարագրելով այս վիճակը: Փոխանակ հասարակությունը պահանջեր եւ հասներ նրան, որ պատերազմում պարտված, բանակցությունները տանուլ տված, Արցախը հանձնած եւ ՀՀ բուն տարածքն անգամ չպաշտպանած այս ազգակործանների խմբակը հեռացված լիներ, հրաժարական տար ու չվերընտրվեր, դեռ նրանք են լկտի հանդիմանություններ ուղղում իրենց իշխանության ժամանակ հրաշքով վերապրած մարդկանց:

Շատ ավելի լկտի ու ցինիկ հարցեր են ուղղելու հետո, եթե ինչ-որ հրաշքով այս համատարած տեռորի, ագրեսիվ խոսույթի ու վարչական ռեսուրսները չարաշահելու արդյունքում վերարտադրվեն: Արդեն ոչ թե հարց են ուղղելու, թե «ինչու եք կենդանի մնացել», «կենդանի մնացածների» խմբերին դատելու են ու պատժեն: Հանձնելու են թշնամուն եւ հանգիստ դիտեն, թե ինչպես են Բաքվի բանտերում խոշտանգվող 19 հոգուն եւս 19 կամ 109 մարդ ավելանում:

Դռները բացելու են թշնամական երկրի քաղաքացիների առաջ, որոնք մեծ արտոնություններ են ունենալու մեր երկրում, եւ որոնց հանցանքները, վստահ եղեք` չեն պատժվելու: Եվ դա լինելու է իրական ապոկալիպսիսը, որից խուսափելու միակ ուղին մնալու է արտագաղթը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ահազանգ. մի ձեռքով թոշակներն ավելացրին, մյուսով՝ խեղճերին զրկում են թոշակից

Ահազանգ. մի ձեռքով թոշակներն ավելացրին, մյուսով՝ խեղճերին զրկում են թոշակից Fri, 22 May 2026 19:15:52 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով