Էլ որտեղ են խուզարկություն իրականացնելու

Էլ որտեղ են խուզարկություն իրականացնելու

Fri, 22 May 2026 12:32:32 +0400


«Մայր Հայաստան» շարժման գրասենյակում իրականացված խուզարկությունից հետո Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ տեղի ունեցող գործողությունները քաղաքական բնույթ ունեն և խոչընդոտում են իրենց նախընտրական քարոզարշավը։ Նրա խոսքով՝ իրավապահները պատրաստվում են խուզարկություն անցկացնել նաև իրենց բնակարանում։

Թևանյանը պետական դավաճանության վերաբերյալ հարուցված քրեական վարույթը որակեց անհիմն և անհեթեթ։ Նա նշեց, որ գործի մասին տեղեկացել է միայն համացանցում հրապարակված տեղեկություններից և հավելեց, որ ավելին ինքն էլ չգիտի։

Նրա խոսքով՝ 2023 թվականից այլևս պատգամավոր չէ, իսկ պատգամավոր եղած ժամանակ էլ երբևէ գաղտնի տեղեկատվության հասանելիություն չի ունեցել։ Թևանյանը շեշտեց, որ փակ նիստերի չի մասնակցել և սկզբունքորեն չի ստորագրել այն փաստաթուղթը, որը հնարավորություն կտար օգտվել գաղտնի տեղեկություններից։

Նա նաև հայտարարեց, որ իրականում պետական շահերին վնաս հասցրածները հենց իշխանություններն են, իսկ իր դեմ ներկայացված մեղադրանքները որևէ հիմք չունեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ խուզարկություններ են եղել

Ինչ խուզարկություններ են եղել Tue, 02 Jun 2026 13:44:42 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով