Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Իրավիճակը շատ տարօրինակ է․ Օվերչուկը կրկին անդրադարձել է Հայաստանին

Իրավիճակը շատ տարօրինակ է․ Օվերչուկը կրկին անդրադարձել է Հայաստանին

Fri, 22 May 2026 16:50:55 +0400


Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Այս մասին «Վեստիի» հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ռուսական պատվիրակության Աշխաբադ կատարած այցի ընթացքում։

«Իրավիճակը շատ տարօրինակ է, որովհետև ոչ ոք չի ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, և Հայաստանի ղեկավարներն էլ հայտարարում են, որ չեն ուզում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- ասել է Օվերչուկը։

Նա հավելել է, որ ՌԴ-ն կցանկանար Հայաստանը մնար ԵԱՏՄ-ում, բարգավաճեր ու շարունակեր զարգանալ այն տեմպերով, ինչպես ԵԱՏՄ-ին անդամակցության այս վերջին տարիներին էր։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) չի կարող քննարկել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցը՝ առանց Երևանի կողմից համապատասխան հայտի: Նրա խոսքով՝ Հայաստանը չի հայտարարել նման մտադրության մասին, ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու հարցը չի կարող քննարկվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը․ «Ուժեղ Հայաստան»

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը․ «Ուժեղ Հայաստան» Fri, 09 Oct 2026 16:55:15 +0400 Ողջունում ենք …