Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Միջազգային հետախուզում՝ Կասպարովի նկատմամբ․ ինչու՞մ են մեղադրում հայազգի չեմպիոնին

Միջազգային հետախուզում՝ Կասպարովի նկատմամբ․ ինչու՞մ են մեղադրում հայազգի չեմպիոնին

Sat, 23 May 2026 11:24:14 +0400


Քննիչները շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել՝ «ահաբեկչությունը արդարացնելու և օտարերկրյա գործակալի գործունեությունը խախտելու» մեղադրանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթերի համաձայն՝ դաշնային և միջազգային որոնումները սկսվել են հատուկ շրջաբերականով (հրահանգով)։

Այս տարվա փետրվարին Կասպարովին հեռակա մեղադրանք է առաջադրվել «օտարերկրյա գործակալի պարտականությունները չկատարելու երկու դեպքով»։

2025 թվականի դեկտեմբերի վերջին հայազգի գործիչը, ով մարզական կարիերայից զատ հայտնի է Կրեմլի նկատմամբ սուր քննադատական հայացքներով, հեռակա ձերբակալվել է «ահաբեկչության հրապարակային կոչերի» հետ կապված մեղադրանքով։

Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել որոշումը և մերժել նրա վերաքննիչ բողոքը։ Նա հեռակա դատապարտվել է երկու ամսվա նախնական կալանքի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքական հետապնդում` Տիրան Խաչատրյանի նկատմամբ․ փաստաբան

Քաղաքական հետապնդում` Տիրան Խաչատրյանի նկատմամբ․ փաստաբան Mon, 08 Jun 2026 19:02:04 +0400 Հունիսի 5-ին Գեներալ-լեյտենանտ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով