Անտարբեր են կանանց նկատմամբ․ Դուրովը Մակրոնի՞ն է ակնարկում
Thu, 12 Nov 2026 16:30:56 +0400

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը մեկնաբանել է Nvidia-ի գործադիր տնօրենի և «չինացի լրտեսի» հետ կապված սկանդալը։
«Անարդար է, որ հատուկ ծառությունները ժամադրության ավելի քիչ տարբերակներ են առաջարկում այն գործադիր տնօրեններին, ովքեր չեն հրապուրվում ասիացի կանանցով։
Որտե՞ղ են ֆրանսիական, ռուսական կամ իրանական «մեղրային թակարդները»։ Նրանք ինձ մոտ ոչ մի լրտես չեն ուղարկել։ Արդյո՞ք նրանք նույնիսկ փորձում են։
Ֆրանսիային կարելի է ներել. այնտեղ որոշում կայացնողները անտարբեր են կանանց նկատմամբ։ Բոլոր մյուսները պետք է ավելի ակտիվ գործեն», – գրել է նա սոցիալական ցանցերում՝ հընթացս ակնարկելով նաև նախագահ Մակրոնին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր