Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Պայթյուն եւ հրդեհ բեռնանավի վրա․ կան տուժածներ

Պայթյուն եւ հրդեհ բեռնանավի վրա․ կան տուժածներ

Sat, 23 May 2026 19:30:37 +0400


Պայթյուն է որոտացել եւ հրդեհ է բռնկվել բեռնանավի վրա, որը գտնվել է Նյու-Յորքի նավաշինական գործարանում։ Տուժել է 16 մարդ։ Երեքը ծանր վիճակով հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է CBS-ը, վկայակոչելով քաղաքի հրշեջ դեպարտամենտի փոխանցած տեղեկությունները։ Դեպքը տեղի է ունեցել Սթատեն այլենդ շրջանում։ Նախ բռնկվել է հրդեհ, ապա՝ 50 րոպե անց՝ տեղի է ունեցել պայթյուն։ Վնասվածք է ստացել 13 հրշեջ, շտապ բուժօգնության երկու աշխատակից եւ մեկ անցորդ։ Դեպքի վայրում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։ Սկսվել է հետաքննություն՝ դեպքի պատճառներն ու մանրամասները պարզելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միանգամից երկու պայթյուն է որոտացել բնակելի համալիրներում

Միանգամից երկու պայթյուն է որոտացել բնակելի համալիրներում Tue, 22 Sep 2026 15:00:33 +0400 Միանգամից երկու …