Կիրակի , 14 Հունիսի 2026

Բուկլետ բաժանողներին հարկադրում են քայլել Փաշինյանի հետ

Բուկլետ բաժանողներին հարկադրում են քայլել Փաշինյանի հետ

Sun, 24 May 2026 13:15:53 +0400


Գրել էինք, որ Քաղպայմանագիրը նախընտրական քարոզչությունը, մասնավորապես քաղաքացիներին տնետուն այցելելն ու բուկլետ բաժանելն իրականացնում են «վարձկանների» միջոցով, որոնց 200-250 հազար դրամ են վճարում:

Տեղեկացանք, որ ոմանք մտավախություն ունեն, որ իրենց մտադիր են «քցել»: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք բուկլետները բաժանել են, բայց նրանց պահանջում են նաեւ Փաշինյանի քարոզարշավներին քայլել, մասսովկա ապահովել: Նրանց խոստացված գումարի կեսը տվել են սկզբում` խոստանալով մյուս կեսը վճարել գործի ավարտից հետո: Քարոզարշավի այս օրերին հավանաբար հասկացել են, որ սակավաթիվ են քարոզարշավին մասնակցողները եւ որոշել են բուկլետ բաժանողներին նոր պահանջ ներկայացնել, որ նաև պետք է քայլեն Փաշինյանի ետեւից:

Նրանցից մեկը խոստովանեց, որ ինքը մի անպատվությանը՝ բուկլետ բաժանելուն մի կերպ դիմացել է, քանի որ աննկատ է մնացել, բայց չի ուզում ուղիղ եթերում իր շրջապատի մոտ խայտառակվել: ՔՊ-ի կազմակերպիչները փոխանցել են, որ հրաժարվողները կզրկվեն գումարի մյուս մասից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերահրապարակում եմ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հնչեցրած ելույթս․ Շարմազանով

Վերահրապարակում եմ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հնչեցրած ելույթս․ Շարմազանով Wed, 10 Jun 2026 18:02:02 +0400 «Վերահրապարակում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով