Սերժը մերժե՞ց Նիկոլին

Սերժը մերժե՞ց Նիկոլին

Sun, 24 May 2026 13:45:53 +0400


Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի նախօրեին տարածած տեղեկությունը, թե հուլիսին Երեւանի հրապարակում լինելու է «Սիսթեմ օֆըդաուն» խմբի համերգը: Թանկյանը հայտարարել է, որ ինչ որ շփոթմունք կա եւ հուլիսին Երեւանում համերգ նախատեսված չէ:

Ի՞նչ է ստացվում, «Սերժը մերժե՞ց Նիկոլին»: Հիշեցնեմ, որ 2018 թվականին Սերժ Թանկյանը բացահայտ աջակցություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին եւ անգամ հարթակում նրա կողքին էր: Բայց հետագայում Թանկյանը կարծես թե «հեռացավ», իսկ հիմա ստացվում է, որ՝ «մերժե՞ց»:

Իհարկե հնարավոր է, որ այս պատմությունը դեռ փակ չէ եւ լինի այսպես ասած «առեւտուր»: Հնարավոր է նաեւ, որ Թանկյանը պարզապես զգուշանում է ներկայումս Փաշինյանին հետ ուղիղ ասոցացումից, համարելով, որ մեծ է հավանականությունը, որ հունիսի 7-ից հետո նա այլեւս չի լինի իշխանություն, եւ համենայն դեպս որոշել է չշտապել համերգի վերաբերյալ պայմանավորվածության հարցում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Այդ կրկեսի մեյմունին` նախարար, մյուսին էլ վարչապետ անվանելը վիրավորական է

«Հրապարակ»․ Այդ կրկեսի մեյմունին` նախարար, մյուսին էլ վարչապետ անվանելը վիրավորական է Wed, 20 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով